կարևոր
1168 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-20 12:20
Հասարակություն

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ նրանից, թե որերորդ երեխան է

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ նրանից, թե որերորդ երեխան է

Կառավարությունն ընդունեց կենսաթոշակների և նպաստների օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։

Ըստ կառավարության որոշման՝ շարունակվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50.000 դրամ աջակցությունը․ այն վերաբերում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին։ Ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից այն կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Նախագծերով նախատեսվում է կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ վճարել բացառապես անկանխիկ եղանակով, սակայն որոշ դեպքերում, երբ ստացողը 75 տարի և ավելի է կամ ունի խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, դրանք կարող են վճարվել նաև կանխիկ: