|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշում, ըստ որի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Այս նախաձեռնությունն իրականացվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով: Իրավական ակտի ընդունման դեպքում կբացառվեն նշված գումարները շահառուին տրամադրելու փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը: Միաժամանակ, կխնայվեն ՀՀ պետական բյուջեով մայրության նպաստը վճարելու համար հատկացված միջոցները՝ շուրջ 40 մլն. դրամ: