|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում Հունաստանում նույնպես այրել են Թուրքիայի դրոշը:
Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին «խստորեն դատապարտող» հայտարարություն է տարածել: Նախարարությունը նշել է, որ Թուրքիայի դրոշն այրելու կապակցությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանատան միջոցով իրավապահ մարմիններից պահանջել են ձեռնարկել քայլեր՝ «պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ»:
«Պահանջում ենք, որ հնարավորինս շուտ դատարանի առաջ կանգնեն թուրք ժողովրդի անկախությունն ու սուրբ արժեքները ներկայացնող մեր դրոշի նկատմամբ իրականացված այս գործողության պատասխանատուները»,- նշվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել» էր նաև Երևանում Թուրքիայի դրոշն այրողներին: