|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա հերթական հարձակումն է տեղի ունեցել:
Նշենք, որ ԺԴԿ-ին է անդամակցում նաև հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Ըստ Diken-ի` հարձակումն իրականացրել են Թուրքիայի ազգայնական «Իդեալիստական օջախներ» կազմակերպության անդամները: Նրանք հանել են կուսակցության շենքի վրա տեղադրված` ԺԴԿ դրոշներն ու հրկիզել դրանք:
Միջադեպից հետո բախում է սկսվել թուրք ազգայնականների և ԺԴԿ-ի կողմնակիցների միջև։ Միջադեպին միջամտել է ոստիկանությունը: