|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Քոնյա նահանգում մոտ 300 հոգի հարձակվել է Կարո Փայլանի անդամակցած՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքի վրա:
Ըստ Demokrathaber-ի՝ հարձակվողները կոտրել են շենքի ապակիները, տակնուվրա արել կահույքը, ապա՝ հրդեհել շենքը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը շենքից դուրս է բերել հանցավոր խմբին, ապա՝ մարել հրդեհը: Ձերբակալությունների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Ուշագրավ է, որ հարձակումը տեղի է ունեցել այդ շենքում ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողություններից անմիջապես հետո: Ոստիկանների՝ շենքում գտնվելու պահին գրասենյակներից մեկի պատին հայտնվել է «Եկանք, չկայիք» գրառումը, որը արվել էր նաև ԺԴԿ-ի՝ Ստամբուլում գտնվող գրասենյակի պատին: