|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակավ ԱՄՆ-ի մտահոգությունը հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության սպառնալիքների կապակցությամբ, ով բռնության է բախվում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և Ցեղասպանության հարցում իր տեսակետն արտահայտելու համար։
Մայիսի 3-ին Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Բասին հղված նամակում հիշեցրել է, որ, չնայած Հայ Դատի կոչերին, ԱՄՆ կառավարությունը Հրանտ Դինքի անվտանգության սպառնալիքների հարցով ոչ մի մտահոգություն չէր հայտնել, և նա սպանվել էր 2007 թվականի հունվարին` քաղաքական և պետական հետապնդումների արդյունքում:
«Ցավոք, դրանից հետո միայն հրապարակային հայտարարություններ հնչեցին։ Այդ դառը փորձն աչքի առաջ ունենալով՝ ժամանակն է, որպեսզի մեր կառավարությունը հրատապ իր մտահոգությունն արտահայտի Կարո Փայլանի անվտանգության կապակցությամբ և դատապարտի մարդու իրավունքների, հանդուրժողականության, բազմազանության և Ցեղասպանության մասին ճշմարտությունները բարձրաձայնող այդ խիզախ գործչի հանդեպ հնչող սպառնալիքները»,- նշվել է դեսպանին հղված հայտարարության մեջ: