|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանում ինչպես ուզում եք, այնպես էլ խոսում եք՝ ազատ-ազատ, պետք է հաշվի առնել, որ Պոլսում այդպես չէ. լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսի Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը:
Նա նշեց, որ Թուրքիայում հայ պատգամավոր Կարո Փայլանի պահվածքի պատճառով հայ համայնքն անհանգիստ է: Ըստ Աթեշյանի Փայլանն իր պահվածքով ու ելույթներով կարծես և' զարկում է, և' սիրում, ինչպես ինքը: «Թուրքիայում այդպես է, մենք պարտավոր ենք նման քայլեր անել: Այնպես չէ, որ ինչ ուզում, անում ենք»,- ասաց նա:
Հարցին` Աթեշյանի ներկայացմամբ ստացվում է՝ Փայլանի ընդդիմադիր պահվածքը վնասո՞ւմ է հայ համայնքին, սրբազանն ակնարկով պատասխանեց. «Եթե համայնքն անհանգիստ է, մեջտեղը մի բան կա»:
Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Փայլանը դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարություն՝ Պոլսի Հայոց պատրիարքությունում ընտրություններ անցկացնելու իրավունքի թույլտվության խնդրով, Աթեշյանը պատասխանեց, թե՝ Փայլանը թող սպասի, տեսնենք՝ կպատասխանե՞ն: «Սրանից 7-8 տարի առաջ էլ դիմել էին Թուրքիայի ՆԳՆ, բայց ոչ մի պատասխան»,- հավելեց նա: