|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պոլսում Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մարաշլյանի պաշտոնական հրաժարականից հետո պոլսահայ հիմնադրամների մի շարք ներկայացուցիչների շրջանակներում խուճապ է առաջացրել:
Հիշեցնենք, որ տեր Մարաշլյանն իր հրաժարականի հարցում մեղադրել էր Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին՝ նշելով, որ նա ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացնի ու խախտում եկեղեցական կարգը: Նրա խոսքով՝ Աթեշյանը շարունակում է մնալ փոխպատրիարքի աթոռին մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով:
Ըստ «Ակօս»-ի՝ Աթեշյանի և Մարաշլյանի միջև խնդիրները, ինչպես նաև հրաժարականի հարցը օրենքի շրջանակներում քննարկելու նպատակով Պոլսի հայկական համայնքի ներկայացուցիչներն ու հիմնադրամների նախագահները ժողով կգումարեն:
«Ակօս»-ի հետ զրույցում հիմնադրամների մի շարք ներկայացուցիչներ իրենց անձնական կարծիքն են հայտնել Մարաշլյանի հրաժարականի վերաբերյալ: Ոմանք ճիշտ են գնահատել Մարաշլյանի քայլը, մինչդեռ շատեր հրաժարականը համարել են մի շարք բացթողումների և թերացումների հետևանք: