|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը այսօր կառավարության նիստին նշեց, որ անցած շաբաթ ներկայացվել է հարկային մաքսային բարեփոխումներ երկրորդ փուլի գործողությունների շարքը:
«Գործարար համայնքի կողմից շատ մեծ ոգևորությամբ են ընդունվել ներկայացված բարեփոխումները և, պարոն վարչապետ, ձեր հանձնարարականով ձեռնամուխ ենք եղել երկրորդ փուլի աշխատանքնեին»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե նախագծերի վերաբերյալ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ինչ կարծիք ունի: Նախարարը նշեց, որ դրական կարծիք ունի և այդ բարեփոխումներով մի քանի խնդիրներ են լուծվում:
«Իմիջայլոց շատ հետաքրքիր մի իրավիճակ է, այս իրավիճակից ավելի անհանգիստ է Վարդան Արամյանը, մինչդեռ անհանգիստ պետք է լինի ՊԵԿ-ը, որովհետև պլանը ինքը պետք է կատարի, Վարդան Արամյանը պետք է վերահսկի :Ամեն դեպքում կարևոր որոշում է» ասաց վարչապետը: