|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում հայ պատգամավոր Կարո Փայլանի անդամակցած` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների ձերբակալությունից հետո շարունակվում են այդ կուսակցության դեմ գործողությունները:
Ըստ Demokrathaber-ի՝ ատրճանակներով հարձակում է տեղի ունեցել կուսակցության` Իսքենդերուն շրջանի գրասենյակի վրա: Անհայտ անձինք կրակել են շենքի վրա, ինչի հետևանքով կոտրվել են գրասենյակի ապակիները:
Կուսակցականները զանգահարել են ոստիկանություն: Հետաքննություն է սկսվել:
Ըստ ANF-ի՝ կուսակցության այդ շրջանի նախագահ Ահմեդ Չահանը դատապարտել է զինված հարձակումը՝ պահանջելով անհապաղ գտնել դրա պատասխանատուներին: Նա հիշեցրել է նաև, որ կուսակցության շենքը նախկինում ևս նմանատիպ հարձակումների է ենթարկվել: