|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ոստիկանները ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետ Այհան Բիլգենին եւ օդանավով տեղափոխել Անկարա։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազությունը մեղադրում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առանցքային 7 անդամի 2014 թվականին Սիրիայի քրդաբնակ Կոբանիի համար անօրինական ցույցեր կազմակերպելու եւ «ահաբեկչական կառույցին գովերգելու» մեջ։
Գործով անցնող 7 գործիչներից մեկը հայ պատգամավոր Կարո Փայլանն է, սակայն վերջինս ունի պատգամավորական անձեռնմխելիություն։ Անկարայի դատախազությունն արդեն գործընթաց է սկսել: