|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը բոյկոտել է երկրի նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունը:
Ըստ Demokarthaber-ի`կուսակցությունը մինչ այդ հայտարարել էր, որ իրենք չեն ողջունելու Էրդողանի մուտքը խորհրդարանի նիստերի դահլիճ, ոտքի չեն կանգնելու և չեն ծափահարելու:
Երդման արարողությանը ցածր մակարդակով մասնակցած ԺԴԿ-ն այդպես էլ վարվել է` արարողությունից հետո նախագահի նստավայրում կայացած միջոցառմանը ԺԴԿ-ականները չեն մասնակցել: