|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունաստանի Սալոնիկ քաղաքում այսօր առավոտյան այրել են թուրք երկու դիվանագետի ավտոմեքենաներ: Սալոնիկում առևտրային կցորդ Սերքան Բուրալըին պատկանող մեքենան անհայտ անձինք այրել են քաղաքի կենտրոնում գտնվող նրա տան դիմաց: Կարճ ժամանակ անց էլ` 1 կմ հեռու, միջազգային կառույցներից մեկում աշխատող թուրք կնոջ մեքենայի վրա բենզին է լցվել և այրվել. հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Մեքենաների այրման հետևանքով մոտակայքում կայանված մեքենաները նույնպես վնասվել են: Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ:
Երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել թուրք դիվանագետների մեքենաների այրման վերաբերյալ: