|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 7-ին երկու ռուս դիվանագետներ հեռացել են Պրահա քաղաքից, որոնց Չեխիայի իշխանությունները «լրտեսական սկանդալի» պատճառով որոշել էին արտաքսել երկրից: Այս մասին, ինչպես հաղորդում է Mlada fronta DNES թերթը, հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Թոմաշ Պետրժիչեկը:
Ըստ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի՝ մոտակա ժամանակներս Մոսկվայում վայրէջք կկատարի ռուս դիվանագետներին տեղափոխող օդանավը:
Հունիսի 5-ին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, արտգործնախարար Թոմաս Պետրժիչեկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, նշել է, որ Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատողներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»:
Ըստ նրա, պատճառն այն է, որ իբր ՌԴ դեսպանատան աշխատակիցներից մեկը կեղծ տեղեկություններ է տարածել չեխ քաղաքական գործիչների վրա ծրագրված «հարձակման» մասին: