|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ուրբաթ տարածված հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ այս քայլն արվել է` ի պատասխան Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչությունից աշխատակիցների արտաքսմանը։
«Ի պատասխան Եվրամիության անբարյացակամ գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։
ԱԳՆ-ն հավելել է, որ Ռուսաստանը բողոք է հայտնել Մոսկվայում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին՝ կապված Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 19 աշխատակիցների անհիմն վտարման հետ։