|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի մահվան լուրը։ Տեղեկությունը հայտնում է երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է 2023 թվականի օգոստոսի 13-ին փորձառու և բարձր որակավորում ունեցող դիվանագետ, ՀՀ–ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Անատոլիի Սենչենկոյի ողբերգական մահվան մասին։ Ուկրաինայի ԱԳՆ–ն խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ալեքսանդր Սենչենկոն ԱԳՆ-ում իր աշխատանքը սկսել է 2003 թվականից։ Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա աշխատել է նախարարության աշխատակազմում տարբեր պաշտոններում։