|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Քադըքոյ շրջանում գտնվող հունական Ayia Triada ուղղափառ եկեղեցու պատից ներս ցատկելով՝ երիտասարդն այրել է եկեղեցու դուռը: Այդ մասին տեղեկանում ենք Թուրքիայի հայերի մասին տեղեկություններ հրապարակող ֆեյսբուքյան էջից:
Տեսնելով բոցավառվող դուռը՝ անցորդները այդ մասին տեղեկացրել են եկեղեցու աշխատակիցներին և ոստիկաններին: Մինչև ոստիկանների ժամանումը՝ հարակից շենքերի բնակիչների օգնությամբ կրակը մարվել է:
Երիտասարդը ձերբակալվել է: Հետագայում հայտնի է դարձել, որ նա Էրենեոյի հոգեբուժական կենտրոնում բուժում է ստանում:
Եկեղեցու հետ կապ ունեցող հիմնադրամի պատասխանատուներից Կոնստանտին Քիրաքոփոլոսը լրգարողների հետ զրույցում հայտնել է երիտասարդի պատճառաբանությունը, թե եկեղեցու դուռն այրել է երազում Հիսուսին տեսնելու պատճառով:
Քիրաքոփոլոսն ասել է, որ եկեղեցու դուռն այլևս պիտանի չէ և իրենք կատարվածի մասին բողոքի հայտ են ներկայացրել ոստիկանություն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է անցորդների բղավոցներն անտեսող երիտասարդն այրում եկեղեցու դուռը՝ կրկնելով. «Ալլահ ու աքբար»: