|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով գիշերը հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի սահմանամերձ չեզոք հատվածում, որը մինչև հիմա չի մարել:
Գիշերը` ժամը 23-ից մինչև մինչև 1-ը, հակառակորդն անկանոն գնդակոծել է սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Բարեկամավան գյուղերը և զգալի վնասներ պատճառել:
«Ամբողջ գյուղը ծխի մեջ է: Գիշերը լուսաազդանշանային հրթիռ են բաց թողել ու անկանոն գնդակոծել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: Նրա խոսքով` հրդեհվել է գյուղի տներից մեկը: Հրդեհը գյուղացիների ջանքերով մարվել է:
Գնդակոծության հետեւանքով վնասվել է գյուղի գազատար խողովակը, որն արդեն վերականգնվել է:
Գյուղապետի խոսքով` ամեն օր գնդակոծության հետեւանքով առնվազն 8 տուն է վնասվում` չհաշված մյուս կորուստները: