Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը: Նրան երեկ են տեղեկացրել իր նշանակման մասին:
Հարցին, թե իրեն նշանակել են ՀՀԿ-ին նվիրված լինելու համա՞ր, պատասխանեց. «Իհարկե, ոչ միայն ՀՀԿ-ին նվիրված լինելու համար: Այո, սա ՀՀԿ-ի քաղաքական որոշումն էր, բայց ես նաեւ ունեմ աշխատանքային փորձ, կենսագրություն, տարբեր պաշտոններ զբաղեցնելով` տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին: Ինչո՞ւ չէ՝ նաև կուսակցության շահերը պաշտպանելու համար: Ես Վայոց ձորից եմ, ապրելու եմ այնտեղ, ապրելու եմ և ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ ժամանակ»:
Իսկ հարցին` ճի՞շտ են, արդյոք, մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է, պատասխանեց. «Չէ, ես հերքել եմ դա, որևէ հարազատություն կամ ազգակցական կապ չունենք»:
Մարզպետը նշեց, որ ինքը նախկինում աշխատել է Վայոց ձորի փոխմարզպետ, ուստի լավ պատկերացնում է աշխատանքի դժվարությունները և, դա գիտակցելով, իր վրա է վերցրել մարզպետի պաշտոնը: Նշեց, որ չի պատրաստվում կադրային ջարդ սկսել: