|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հինգերորդ ծանր ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում։ Այս մասին գրում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։
«Հինգ հսկայական ռուսաստանյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ մեկը մյուսի հետևից ժամանում են Իրանի օդանավակայաններ՝ առանց մեդիա աղմուկի, առանց միջազգային լուսաբանման և առանց պաշտոնական պարզաբանումների։ Ռուս-իրանական դաշինքը համակարգման փուլից անցնում է ռազմական դիրքավորման փուլի։ Մերձավոր Արևելքում խելահեղ էսկալացիայի և Թել Ավիվում աճող անհանգստության ֆոնին ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են մեկը մյուսի հետևից վայրէջք կատարել Իրանում։ Այս պահի դրությամբ՝ արդեն հինգ ինքնաթիռ է վայրէջք կատարել», - գրում է տելեգրամյան ալիքը։