|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հանրապետական կուսակցությունը տարին փակում է 158 հազար անդամով. այսօր ՀՀԿ գրասենյակում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով ՀՀԿ-ի 2016 կուսակցական տարին: Նրա խոսքով` տարեսկզբին ՀՀԿ-ն ունեցել է 152 հազար անդամ, 1938 կառույց:
Իսկ թե ինչպե՞ս եղավ, որ այս տարվա 7 հազար անդամակցությամբ ստացվեց ոչ թե 159, այլ 158 հազար, Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է, նաև հեռացնում է մարդկանց, մաքրում շարքերը:
«Հանրապետականը հայտնի է հանրապետությունով մեկ: Հանրապետականի քաղաքականությունը խորքային է, բացառիկ: Մենք կանք ամենուրեք` որպես կուսակցություն, և ոչ միայն հեռուսատեսությամբ կամ «Ֆեյսբուք»-ում»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը: