|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են՝ այսօր ԱԺ է գալու նոր կառավարության ծրագիրը, որը ոչ թե հեղափոխական, այլ անցումային ծրագիր է: ՀՀԿ-ում վստահ են, որ դա լինելու է ՀՀԿ-ի ծրագրի քոփի-փեստը՝ արտագրությունը: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներին հանձնարարվել է խոշորացույցով ուսումնասիրել այն, համեմատություններ անել ու քննարկելիս քարը քարին չթողնել: Քննարկումը տեղի կունենա հունիսի 7-ին: Ի դեպ, ծրագիրը կազմվել է ավանդական եղանակով՝ յուրաքանչյուր նախարարություն ներկայացրել է իր ոլորտի բաժինը, իսկ համադրելու-խմբագրելու գործն արել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ըստ լուրերի, անգամ 100-ամյակին չմասնակցեց՝ ծրագրի վրա աշխատելու պատճառով»,-գրում է թերթը: