|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը #StopAliyev անվամբ արշավ է սկսել Ֆեյսբուք եւ Թվիթեր սոցիալական ցանցերում:
Դրանով հանձնախումբը փորձելու է սոցցանցերի աշխարհի օգտատերերին իրազեկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կառավարության իրականացրած սահմանային հարձակումների, հայկական կորուստների մասին:
Լեռնային Ղարաբաղի անկախության ու խաղաղության ամրապնդմանը նպաստելու նպատակով Հայ դատի հանձնախումբն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել արշավին:
Հանձնախումբը նաեւ հորդորել է սոցցանցերի միջոցով նամակներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ալիեւին Կովկասում նոր պատերազմ հրահրելուց: