|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ոստիկանության կենտրոնական բաժնի ավագ տեղամասային տեսուչ Գվիդոն Սարգսյանին քաղաքացուց 50 եվրո կաշառք վերցնելու պահին ձերբակալել են, սակայն ավելի ուշ նրան ստորագրությամբ ազատ են արձակել:
Գվիդոնը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Արմավիրի նախկին պետ Գրիշա Սարգսյանի` Ժարիտ Գրիշի եղբայրն է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Ժարիտի եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը շուտով կարճվելու է:
Թեև Գրիշն ինքը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ համոզված է` իր եղբայրը մեղավոր չէ, դրա համար էլ չի խառնվում իրավապահ մարմինների աշխատանքին, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով` նա ամեն ինչ անում է` եղբորն այդ գործից մաքուր դուրս բերելու համար: