|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այս տարի էլ տեղական շուկայում կաթն ու պանիրը բարձր գներով ու համեստ ծավալներով կվաճառվեն: Այս կարծիքին է «Բիոկաթ» ընկերության հիմնադիր Գարիկ Սարուխանյանը, ով, ի պատասխան պանրագործների միության նախագահի այն հայտարարության, թե այս տարի պահանջարկից ավելի շատ պանիր ենք ունենալու, նախ հիշեցրեց, որ ամեն տարի Հայաստանում սպառվում է 16-20 հազար տոննա պանիր:
1 կգ պանիր ստանալու համար էլ օգտագործվում է 10 լիտր կաթ. «Այսինքն` 180-200 մլն լիտր կաթ է հարկավոր պանրի ներքին պահանջարկը բավարարելու համար: Մեկը լինի հարցնի` ձեր կովը քանի լիտր կաթ է տալիս, որ ապահովեք 200 մլն լիտր կաթ ու պանրի անհրաժեշտ քանակ: Դեռ չեմ խոսում, որ եղած կաթից արտադրում ենք կաթնամթերք ու պաղպաղակ: Մեզ էդքան կաթ որտեղից, որ պահանջարկից շատ պանիր արտադրենք, ուրեմն Հայաստանի մարդկանց էլ պետք է կթեն, որ էդքան կաթ ապահովեն»:
Քանի դեռ կաթի մթերման գները 180-200 դրամից չեն իջել, սպառողն էժան պանրի երես չի տեսնի, զգուշացնում է պարոն Սարուխանյանը. «Միայն 2000 դրամ կազմում է պանրի հումքի գինը, բայց կան նաեւ առաքման եւ այլ ծախսեր, հարկ ու տուրք: Այսինքն` պանիրն արդեն 3500 դրամի է հասնում»: