կարևոր
823 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-05 20:39
Հասարակություն

«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2025» միջազգային մրցանակաբաշխությունը Փարիզի լեգենդար Գարնիե Օպերայում

«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2025» միջազգային մրցանակաբաշխությունը Փարիզի լեգենդար Գարնիե Օպերայում

Աղբյուրը՝  tvnews.am

Համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝  ճարտարապետ Շառլ Գառնիեի ձեռամբ կառուցված Փարիզի Գրանդ Օպերայի հոյակերտ կամարների ներքո «Պրեստիժ Մեդիա»-ն համախմբել էր հայ ժողովրդի այն արժանավոր զավակներին, ովքեր իրենց նվիրումով և գործունեությամբ բարձր են պահում Հայաստան անունն ամբողջ աշխարհում, ովքեր իրենց հայրենասիրությամբ ու հայրենատիրության բարձր զգացումով նվիրվել են Հայրենիքի շենացման ազնվագույն գործին՝ դառնալով ազգային արժեքների կրողն ու դրանց պահպանման պատասխանատուն ոչ միայն Հայաստանում, այլև Երկիր մոլորակի ցանկացած կետում:



Հունիսի 9-ին «Պրեստիժ Մեդիա»-ի կողմից կազմակերպված ամենամյա «Տարվա Հեղինակություն 2025» միջազգային մրցանակաբաշխության ընթացքում մրցանակների արժանացան սոցիոլոգիական հարցումների ու վերլուծությունների արդյունքում հանձնաժողովի կողմից ընտրված բիզնեսի, գիտության, կրթության, արվեստի, բժշկության,  արդյունաբերության ոլորտների առաջատար և լավագույն ընկերությունները:


Միջոցառումը վարում էր տաղանդավոր դերասանուհի և հաղորդավարուհի, անզուգական Նազենի Հովհաննիսյանը։



«PRESTIGE» միջացգային մրցանակաբաշխության «ԱՐԾԱԹԵ» գործընկերն էր «NORK GROUP»-ը՝ իր «Մառանիկ» և «Տինտակոլ» ապրանքանիշներով, իսկ «ԲՐՈՆԶԵ» գործընկերը՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։


«PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխության հիմքում ընկած է ազգային միասնություն գեներացնող մի գաղափարախոսություն, որի հենքի վրա էլ «Պրեստիժ Մեդիա» ընկերության հիմնադիր Սեդա Գասպարյանի ջանքերով ստեղծվել է  այս նախագիծը: 


 

Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Պրեստիժ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխության ղեկավար Սեդա Գասպարյանը. 

 «Բարի երեկո, մեծարգո հյուրեր, հարգարժան ներկաներ, սիրով ողջունում եմ Ձեզ։

«Պրեստիժ Մեդիա» ընկերության և, կարծում եմ, բոլորիս համար պատմական  այս օրը  բազմաթիվ խորհուրդներ է ամփոփում իր մեջ: Եվ Ձեր թույլտվությամբ ուզում եմ անդրադառնալ դրանցից ամենակարևորներին: 

Այս պահին իրականանում է իմ ամենանվիրական երազանքը: Երազանք, որը ծնվել է Անրի Վեռնոյի  հայտնի ֆիլմը դիտելու պահին: Ֆիլմի մեջ մի շատ ցավոտ դրվագ կա. երբ հայ պանդուխտների անձնագրերում դնում են «Անհայրենիք» կնիքը. 

Դա ոչ թե կնիք, այլ խարան է: Ֆրանսիան «Անհայրենիք» խարանը կրող  մեր հազարավոր հայրենակիցների համար դարձել է երկրորդ հայրենիք ու տուն, և իմ փափագն է եղել  համախմբել այստեղ՝ Ֆրանսիայում մեր հայրենիքի մտավոր, գիտական, ստեղծագործ ներուժը, հայ ժողովրդի արժանավոր զավակներին, հայրենատեր, հայրենիքի հարատևության գաղափարի նվիրյալ հայորդիներին և արժանին մատուցելով նրանց՝ միաժամանակ ասել՝ շնորհակալություն Ֆրանսիա: 



Ես հատուկ ցանկանում եմ նշել, որ այսօրվա մեր մրցանակաբաշխությունը ոչ միայն մեծարման միջոցառում է, այլև հայկական ինքնության, մշակութային ժառանգության և համաշխարհային հաջողությունների ամրապնդման բացառիկ առիթ։ 

Եվ քանի որ խոսվեց մեր գաղափարախոսության մասին,  ես ցանկանում եմ ներկայացնել «Պրեստիժ Մեդիա»-ի մեծ նպատակն ու առաքելությունը, որը մեզ առաջնորդում է յուրաքանչյուր միջոցառման կազմակերպման ժամանակ։ Մենք դարձել ենք կամուրջ՝ հայերի մտավոր և գործարար ներուժը աշխարհին ներկայացնելու, նրանց միջև նոր կապեր ստեղծելու և միջազգային մակարդակով Հայաստանի հզորացմանը նպաստելու համար։ Մեր հիմնական նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում տարին երկու խոշոր միջոցառումներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ համախմբելով հայ ազգի տաղանդավոր անհատներին, ցույց տալով մեր ստեղծարար միտքը և գործարար ներուժը՝ ձևավորելով  նոր համագործակցություններ, ստեղծելով նոր բիզնես ու մշակութային կապեր, որոնք կծառայեն Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը։ 

Հինգ տարի անց մենք կկազմակերպենք մեգամասշտաբային միջոցառում Հայաստանում, որը կլինի հայության համախմբման, ձեռքբերումների ամփոփման և նոր մեծ հնարավորությունների բացահայտման բացառիկ հարթակ։ Այս հինգ տարիների ընթացքում մենք կձևավորենք միջազգային մեծ կապերի ցանց, որը Հայաստանում կհանդիպի մեկ վայրում՝ ամփոփելու մեր ընդհանուր ձեռքբերումները։ Մենք Հայաստանը կդարձնենք կենտրոն՝ որտեղ կմիավորվեն հայերը տարբեր երկրներից, իրենց հաջողությունների պատմություններով և միջազգային ճանաչման իրենց փորձով։ Սա կլինի այն միջոցառումը, որը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ որպես ուժեղ, հեռանկարային և համաշխարհային մակարդակում կայացած պետություն։ 



Այսպիսով՝ «Պրեստիժ Մեդիա»-ն, լինելով  հայի գաղափարի ու ներուժի կրողն ու տարածողը, վստահաբար կարող է ասել, որ  այս  հարթակը կոչված է համաշխարհային ասպարեզում հայության դերի ամրապնդմանը: 

Շնորհակալություն, որ դուք մեզ հետ եք այս ճանապարհին, վստահում եք մեզ և մեզ հետ ձեռք ձեռքի տված առաջ ընթանում՝ միասին կերտելու նոր հաջողություններ։

Բոլորիս մաղթում եմ հաճելի երեկո և խոստանում, որ այն լի է լինելու բազմաթիվ հետաքրքիր անակնկալներով»։

 

Ինչու՞ Ֆրանսիա, ինչու՞ Փարիզ։

Հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին Ֆրանսիան եղել է այն հույսի հանգրվանը, որտեղ փրկվել են հազարավոր ճակատագրեր, և այդ փրկված ճակատագրերի սերունդներն այսօր աշխարհասփյուռ հայության բեկորներն են: Մենք Ֆրանսիայում էինք ոչ միայն արժանին մատուցելու  մեր ժողովրդի արժանավոր զավակներին, այլև մեր երախտիքի խոսքն ասելու մեր լավագույն բարեկամ Ֆրանսիային՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած անխախտ  հավատարմության համար: Բազմաթիվ անուններ ու կենսագրություններ են կապում մեզ Ֆրանսիկան մշակույթին, պատմությանը, արժեքներին: Մեզանից շատերը գիտեն Մխիթարյան միաբանության հանդեպ Նապոլեոն Բոնապարտ կայսեր ցուցաբերած առանձնահատուկ, ջերմ վերաբերմունքի մասին: Գիտենք նաև, որ դեռև 17-րդ դարում Մահտեսի մուրադ Բաղիշեցին առաջին անգամ հանդիպել է Ֆրանսիայի կայսր Լյուդովիկոս 14-րդին՝ ստանալու նրա աջակցությունը՝ հայ ժողովրդին իր դարավոր թշնամիների լծից ազատելու համար: Այսպիսի փաստեր կարելի է անվերջ թվարկել՝ հիշատակելով բազմաթիվ անուններ, այդ շարքում՝ Միսաք Մանուշյանի անունը, և իհարկե,  հայ-Ֆրանսիական բարեկամության փառքի պսակը դարձած Շառլ Ազնավուրի անունը, ով դարձել է երկու ժողովուրդների բարեկամության հավերժական խորհրդանիշը: Մեր խոնարհումը հայ-ֆրանսիական բարեկամության պառնասում իրենց հարատև տեղն ունեցող անուններին:




ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆ

Ֆրանսիայի նախագահ

Ի նշան հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության, ի նշան Հայաստանի կողքին մշտապես լինելու Ֆրանսիայի պատրաստակամության՝ «Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունով «Երախտագիտություն» անվանական ոսկե մեդալը նրան կփոխանցի միջոցառման հատուկ հյուր, Ֆրանսիայի սենատում Ֆրանսիա Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբերտ-Լյուկ Դըվինազը։


 

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ

«ԱՆՄԱՀ ԼԵԳԵՆԴ» անվանական ոսկե հուշամեդալ

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկի՝ Միսաք Մանուշյանի անունը մնալու է պատմության հոլովույթում՝ որպես Ֆրանսիայի ազատագրման զոհասեղանին իր կյանքը դրած հայորդու: 

Միսաք Մանուշյան «Անմահ Լեգենդ» անվանական ոսկե հուշամեդալը կփոխանցվի Միսաք Մանուշյանի զարմուհուն, որը իր տեղը կգտնի նրա թանգարանում։



 

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

«ԱՆՄԱՀ ԼԵԳԵՆԴ» անվանական ոսկե մեդալ

Հայ ժողովուրդը սիրել ու գնահատել է նրան՝ որպես իր նվիրյալ զավակի: Աշխարհը ընդունել է նրան՝ որպես համամարդկային արժեքների կրողի, որպես մոլորակը սիրո ուժով պտտեցնող երևույթի: Նա եղել է համայն հայության դեսպանը՝ աշխարհում: Նրա լույսն իր անկրկնելի ելևեջումներով արդեն հարյուր տարի մի անբացատրելի հմայքով գերում է ունկնդրին՝ անկախ ազգությունից ու դավանանքից: Նրա երգն ու գործն աղոթք էր, իսկ աղոթքը սահման չունի: ՀՀ ազգային հերոս, հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ, Շառլ Ազնավուր: 

Ի նշան հայ ժողովրդի անպարագիծ սիրո և  ի խոնարհումն հայ ժողովրդի հանդեպ տածած անսահման սիրո՝ «Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից Շառլ Ազնավուրի անվանական «Անմահ Լեգենդ» անվանական ոսկե հուշամեդալը կփոխանցվի Ազնավուրի ընտանիքին։


 

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Ֆրանսիայում և Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստան-Ֆրանսիան բարեկամության կամուրջն իր ամենօրյա ակտիվ աշխատանքով էլ ավելի է ամրացնում  Ֆրանսիայում և Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Խաչատրյանը: Պարոն դեսպանը հունիսի 9-ին չկարողացավ մասնակցել «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխությանը, քանի որ ուղեկցում էր պետական այցով Ֆրանսիայում  գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ 

Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդման, մասնագիտական և պրոֆեսիոնալ դիվանագիտական հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արման Խաչատրյանը պարգևատրվել է «Տարվա Հեղինակություն 2025» պատվավոր մրցանակով:



 

ԺԻԼԲԵՐՏ — ԼՅՈՒԿ ԴԸՎԻՆԱԶ

Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատոր

«Տարվա Հեղինակություն 2025» միջազգային մրցանակաբաշխությունն իր ներկայությամբ պատվել էր՝ Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատոր  Ժիլբերտ-Լյուկ Դըվինազը, ով չափազանց մեծ ավանդ ունի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական, առանձնահատուկ հարաբերությունների հաստատման գործում: 

Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ունեցած բարեկամության, Ֆրանսիայի Սենատում հայանպաստ օրակարգի հետևողական և  շարունակական առաջմղման գործում ունեցած մեծագույն ներդման համար Ժիլբերտ-Լյուկ Դեվինազը պարգևատրվեց «Տարվա Հեղինակություն 2025» պատվավոր մրցանակով։


 

ԱՐՄԵՆ ԳԵՐԱՍԻՄԻ ՉԱՐՉՅԱՆ 

«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, օրթոպեդ — վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայաստանի առողջապահական համակարգում ունեցած բացառիկ վաստակի, բժշկական գիտության և պրակտիկայի զարգացման գործում ցուցաբերած բազմամյա ու նվիրված գործունեության, մասնագիտական բարձր որակների և մարդասիրական աշխատանքի համար՝ Արմեն Գերասիմի Չարչյանին շնորհվել է «Առողջապահության Նվիրյալ» անվանական ոսկե հուշամեդալ։

ԱԼԻՆԱ ՄԱՔՍԻՄԻ ՔՈՒՇԿՅԱՆ

«Էրեբունի Բժշկական Ակադեմիա» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր

 Բժշկական կրթության զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի, կրթության միջազգային մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարած հետևողական և նորարարական գործունեության,

ինչպես նաև Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման համար՝ Ալինա Մաքսիմի Քուշկյանին շնորհվել է «ՏԱՐԱԾԵԼՈՎ ԼՈՒՅՍԸ՝ ԳԻՏԵԼԻՔՈՎ» անվանական ոսկե հուշամեդալ։


 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Եվրոպայի հայերի միության նախագահ, Բուլղարիայում և Եվրոպայում Սփյուռքի գործերի հանձնակատար

Սփյուռքում հայկական ինքնության պահպանման, Եվրոպայի հայ համայնքների միավորման և հայրենիքի ու սփյուռքի միջև հոգևոր, մշակութային և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման գործում իր անսասան նվիրվածության համար Արթուր Հովհաննիսյանն արժանացավ «Տարվա Հեղինակություն 2025» պատվավոր մրցանակին։


 

«ԱՄԱՆՏԻՍ» էսթետիկ բժշկության կենտրոն

Մելանյա Հովհաննիսյան «ԱՄԱՆՏԻՍ» էսթետիկ բժշկության կենտրոնի տնօրեն

Միջազգային որակի բժշկական ծառայություններ մատուցող «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնն արժանացել է տարվա լավագույն և առաջատար էսթետիկ բժշկության կենտրոն, «Տարվա Հեղինակություն 2025» պատվավոր մրցանակին։


 

ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար

Համայնքի զարգացման և բարեկարգման գործում ունեցած մեծ ներդրման և ակտիվ հասարակական գործունեության համար Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն արժանացել է տարվա լավագույն համայնքի ղեկավար, «Տարվա հեղինակություն 2025» պատվավոր մրցանակին։


 

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ

Գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյան

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին, այս տարի մեծ շուքով նշվեց ընկերության 25-ամյակը։ 

Ապահովագրական ոլորտում առաջատար, հետևողական զարգացման, ժամանակակից և հուսալի ծառայությունների մատուցման և հաճախորդակենտրոն մտածողության համար «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն արժանացել է «Տարվա Հեղինակություն 2025» պատվավոր մրցանակին։



 

«ՍԱՍ» Գրուպ

Արամ Սարգսյան համահիմնադիր

Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում որակյալ և բարձրակարգ սպասարկման և սպառողական մշակույթի ձևավորման և տարածման գործում ունեցած բացառիկ ներդրման համար «ՍԱՍ» սուպերմարկետն արժանացել է տարվա լավագույն և առաջատար սուպերմարկետ, «Տարվա Հեղինակություն 2025» պատվավոր մրցանակին։


 

«ՄԱՌԱՆԻԿ» ՍՊԸ

Տնօրեն Գրիգոր Յադոյան

 Հայկական արտադրության բնագավառում ներդրած հետևողական աշխատանքի, ավանդական համերի պահպանման և նորարարական մոտեցմամբ արտադրության մշակույթի ձևավորման համար «Մառանիկ» ընկերությունն արժանացել է «Տարվա հեղինակություն 2025» պատվավոր մրցանակին։



«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2025» միջազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու շարունակությունը՝ tvnews.am-ում