|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Բագրատ Սրբազանը պահանջում է Վաղարշակ Հակոբյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, որից 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ զրպարտության համար, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին»