|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
«Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի: Այս մասին հայտնել է նա:
«Ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններն իրականությանը չհամապատասխող էին և ունեին իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ, ուստի ես որոշել եմ իմ իրավունքները պաշտպանել դատական կարգով։ Հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պարտավորեցնելու մասին»,- ասել է Դրմեյանը։
Նա նշել է, որ դժվար ճանապարհ է ընտրել, սակայն այն իրավական է, իրավաչափ և օրինական և այդ ճանապարհով նա հասնելու այն կետին, որ հերքվեն այն արտահայտությունները, որոնք արվել են իր հասցեին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ: