կարևոր
1015 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-05 17:05
Քաղաքական

«Զանգեզուրյան միջանցքը» ընդդեմ «խաղաղության խաչմերուկի»

«Զանգեզուրյան միջանցքը» ընդդեմ «խաղաղության խաչմերուկի»
ՀՀ նախագահն առաջարկել է բացել Սյունիքի «դարպասներն» Ադրբեջանի հետ սահմանին:Երեւանի կողմից առաջ քաշվող «խաղաղության խաչմերուկ» նախագծի կազմակերպոմն ու իրականացումը Սյունիքի մարզի տարածաշրջանում, որը հայկական տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջեւանին, քաղաքական գործչի խոսքով, կարող է առանցքային դեր խաղալ երկրի հետագա զարգացման գործում եւ լրացուցիչ խթաններ տալ հենց «խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը, ըստ Խաչատրյանի, արդեն իր վրա է գրավում ողջ միջազգային հանրության ուշադրությունը:

Սակայն ներկայում Բաքուն փորձում է մեկ այլ նախագիծ պարտադրել՝ պահանջելով դրա իրականացման համար կրկին Սյունիքի տարածքով անցկացնել 40 կմ երկարությամբ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը պետք է Ադրբեջանը միացնի իր էքսկլավին:  Նախիջեւանի մարզի եւ Ադրբեջանի մնացած հատվածի միջեւ նման 40 կմ տրանսպորտային զարկերակի տարբերակը, որն անցնում է իրանա-հայկական սահմանի երկայնքով, քննարկվել է դեռեւս 2020ին (այն ժամանակ Ռուսաստանն առաջարկում էր ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը՝ որպես տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության կարգավորիչ):  Սակայն Հայաստանը մերժել է «միջանցքային նախագիծը», որը Սյունիքը դարձնում է երրորդ երկրների վերահսկողության տակ:

Բացի այդ, Զանգեզուրի միջանցքը որպես նախագիծ ուղղակիորեն սպառնում է Իրանի անվտանգությանը եւ ազգային միասնությանը: Այս մասին հուլիսի վերջին պաշտոնապես հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջզգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նրա խոսքով՝ «համաշխարհային սիոնիզմը եւ ԱՄՆ-ը» Զանգեզուրի միջանցքի միջոցով մտադիր են թուլացնել Դիմադրության առանցքը, կտրել Իրանը Հարավային Կովկասից եւ թշնամական տրրերով շրջապատել Իրանին եւ Ռուսաստանին: Վելայաթին պնդում է՝ նախագիծն առաջ են տանում ամերիկացիները ՆԱՏՕ – ի եւ պանթուրքիզմի կողմնակիցների աջակցությամբ, եւ դրա նպատակներից մեկը (այդ թվում՝ ՌԴ-ի համար) «Ուկրաինան փոխարինել Հարավային Կովկասով»: Խամենեին նաեւ ընդգծել է՝ թշնամական ուժերը ցանկանում են Հարավային Կովկաս ներթափանցել տնտեսական նախագծով, որի իրական նպատակը Իրանում անջատողականության խրախուսումն է: Որպես հետեւանք, Թեհրանը կտրականապես դեմ է միջանցքային նախագծի բացմանը, քանի որ թուրքերի կողմից Զանգեզուրի միջանցքի ստեղծման դեպքում իրանցիները կկտրվեն Հայաստանի հետ հյուսիսային սահմանից եւ կհայտնվեն թուրք-ադրբեջանական թշնամական միջավայրում, այն դեպքում, երբ Ռուսաստանը կբախվի թյուրքական պետությունների միասնական ճակատին:

Հունվարի վերջին Ալիեւը հայտարարեց՝ Հայաստանի առաջարկած «խաղաղության խաչմերոկ» ծրագիրն առանց Բաքվի հետ համաձայնեցնելու «պարզապես թղթի կտոր է», եւ կրկին բարձրացրեց դեպի Նախիջեւան Զանգեզուրի միջանցքի հարցը: Ալիեւը նաեւ հիշեցրել է՝ տրնսպորտային հաղորդակցոթյունների ապաշրջափակումը նախատեսված է 2020ի նոյեմբերի եռակողմ համաձայնագրով, որտեղ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության վերահսկողության ներքո:Դրանից կարճ ժամանակ անց եւս մեկ այլընտրանքային տարբերակ, ըստ ԶԼՄ-ների, Հայաստանին առաջարկել է Թուրքիան:  Այն ենթադրում է Զանգեզուրի միջանցքի փոխանցում մասնավոր ընկերությանը։ ՀՀ վարչապետը հաստատեց՝ նման առաջրկներ եղել են, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: Նախագծի համաձայն՝ Ռուսաստանը ոչ մի վերահսկողություն չի ունենա միջանցքի վրա եւ փաստացի կհեռացվի դրանից։ Իսկ ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Ադրբեջանը հայերի հաշվին կձեւավորեն տարածաշրջնային նոր առանցք, որը բացահայտ մարտահրավեր է նետում ռուսներին եւ միաժամանակ կտրում Ռուսաստանի եւ Իրանի ցամաքային փոխգործակցության հնարավորությունները: Այս ֆոնին Թրամփի վարչակազմը գնալով ավելի կոշտ է առաջ տանում Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի հետ կապված իրավիճակը կարգավորելու առաջարկը՝ ստեղծելով ԱՄՆ-ի կողմից կառավարվող լոգիստիկ ընկերություն՝ «չեզոք օպերատորի» դերում: Ծրագիրը, որը հիմնված է ԵՄ ավելի վաղ մոդելի վրա, նպատակ ունի հայերի հաշվին բավարարել Ադրբեջանի պահանջները՝ Նախիջեւանի անվտանգ մուտքի մասին, իբր «առանց վնասելու Հայաստանի ինքնիշխանությունը»: Որպես հետեւանք՝ ներկյումս նիկլորի ռեժիմը թռչկոտում է թուրքերի եւ նրանց արեւմտյան կուրատորների կողմից մղվող նախագծերի միջեւ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի շատ վատ է հայ ժողովրդի համար, թեեւ քողարկվում է ադրբեջանցիների հետ «հավերժական խաղաղության» իբր մոտալուտ հասնելու հռետորաբանությամբ:

«Խաղաության խաչմերուկը» հայերի կողմից համարվում է Զանգեզուրից ավելի հեռանկարային տարբերակ՝ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ տրանսպորտային հաղորդկցություն կազմակերպելու համար։ Երեւանն առաջարկել է այդ նախագիծը, որտեղ ենթակառուցվածքները գործում են տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի իրավասության ներքո, բայց կրկին առանց Ռուսաստանի մասնակցության, դեռեւս 2023ին (Կրեմլն այդ ժամանակվանից կոչ է անում Հայաստանին հավատարիմ մնալ 2020ի եռակողմ պայմանվորվածությունների պայմաններին): Ընդհանուր առմամբ, այս նախագիծը ենթադրում է սահմանների բացում՝ պահպանելով Երեւանի վերահսկողությունը ենթակառուցվածքների նկատմամբ:  Հայաստանի ներկայիս իշխանությունների մտահղացմամբ՝ դա պետք է ապաշրջափակի հաղորդակցությունը ողջ Հարավային Կովկասում: Ինքը՝ նիկլորն ակնհայտորեն գիտակցում է՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որն իրականում կապիտուլյացիա է, ինչպես նաեւ 2026ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, իր ձրիակերների կուսակցությունը պարզապես չի դիմանա: Արտաքին քաղաքական կասկածելի «հաջողությունների» հետեւից ընկնելով՝ նիկլորն առանց այդ էլ անընդհատ ստիպված է լինում բառացիորեն պառկել Թուրքիայի եւ Ալիեւի տակ, եւ միեւնույն ժամանակ կոշտ կերպով ճնշել իր երկրում ազգային-հայրենասիրական ընդդիմությանը, որին փաշինյանական քարոզչությունն անվանում է «ռուսամետ»: Այնուամենայնիվ, թվում է, որ վաղ թե ուշ հակառակ արդյունքը կլինի:

Հայ-ռուսական գործարար Սամվել Կարապետյանի ձերբկալությունից հետո Հայ Ուղղափառ Եկեղեցուն աջակցելու համար Հայաստանում բռնաճնշումների ալիք է բարձրացել տարբեր շարժումների եւ հասարակական կազմակերպոթյունների ակտիվիստների նկատմամբ: նիկլորի ռեժիմի հարձակումը ընդդիմության եւ եկեղեցու վրա, ըստ էության, Հայաստանի ներքաշումն է «թյուրքական աշխարհ», ինչին հասարակությունը փորձում է դիմադրել:  Թուրքամետ Հայաստանի՝ որպես Ռուսաստանի եւ Իրանի համար աշխարհաքաղաքական վտանգի բացահայտ ստեղծումը սկսվեց հունիսի երկրորդ կեսին, երբ Հայաստանի վարչապետը «պատմական այցով» եղավ Թուրքիայում։

Թարգմանեց Գայանե Մանուկյանը

Աղբյուրը՝  ritmeurasia.ru