կարևոր
3913 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-20 23:56
Աշխարհ Քաղաքական

Արևմտյան Ադրբեջանի Սևանա-Զանգեզուրյան Թուրքական Հանրապետություն․ Սերգեյ Մելքոնյան

Արևմտյան Ադրբեջանի Սևանա-Զանգեզուրյան Թուրքական Հանրապետություն․ Սերգեյ Մելքոնյան

Սեպտեմբերի 7-ին Անկարայում բացվել է այսպես կոչված «Գյոյչա (Սեւան)- Զանգեզուրյան Թուրքական Հանրապետության Արեւմտյան Ադրբեջանի» առաջին ներկայացուցչությունը:

Մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրառմամբ անդրադարձել է այս հարցին․

«Ինքնահռչակ «հանրապետությունում» կան նաև նախագահ և փոխնախագահ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանը։

Այս քայլով Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ ակնարկում են, որ ձգտում են գրավել ոչ միայն ողջ Արցախը մաս-մաս և արագացնել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլև ծրագրում են օկուպացնել Հայաստանի տարածքը։

Բացման արարողության ժամանակ «փոխնախագահը» հայտարարել է. «1918 թվականից մինչեւ մեր օրերը, 100 տարվա ընթացքում, գրավված հողերը Օսմանյան կայսրության տարածքում, սրի պես խրված է մեր կրծքավանդակում.. Այսօր մենք այն հանում ենք, որպեսզի այլևս երբեք չվերադառնանք պատմության այդ մութ էջին»։

Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների հերթական անթաքույց արտահայտումն է, որն ուղեկցվում է արդեն գործնական քայլերով, ինչը պետության տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքի կոպիտ խախտում է։

Հայաստանի ԱԳՆ-ի կողմից դատապարտում դեռ չի հետևել․..»,- գրել է Մելքոնյանը։