կարևոր
1663 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-22 16:16
Քաղաքական

«Զանգեզուրյան միջանցքը» ունենալու է զրոյական առևտրային-կոմերցիոն ՕԳԳ. Վահե Դավթյան

«Զանգեզուրյան միջանցքը» ունենալու է զրոյական առևտրային-կոմերցիոն ՕԳԳ. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ալիևը այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» պոտենցիալ թողունակությունը գնահատել է 15 մլն տոննա:

Որևէ հաշվարկից դուրս, բացարձակ անհիմն այս ցուցանիշը շրջանառվում է մի պարզ նպատակով՝ ցույց տալ արտաքին դերակատարներին, որ Հայաստանի հարավով անցնող հաղորդակցությունը ոչ թե լոկալ, այլ առնվազն՝ մակրոտարածաշրջանային նշանակություն ունի:

Այդ ցուցանիշի օբյեկտիվության աստիճանը գնահատելու համար զուգահեռ անցկացնենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ, որը տարածաշրջանային նշանակության առանցքային հաղորդակցային ենթակառուցվածք է՝ անհամեմատ ավելի կայուն ու կանխատեսելի աշխարհաքաղաքական պայմաններում շահագործվող:

2017 թ.-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը կազմում է 6,5 մլն տոննա բեռ և 1 մլն ուղևոր: Ու անգամ այս դեպքում առ այսօր օգտագործվում է այս թողունակության լավագույն դեպքում կեսը:

«Զանգեզուրյան միջանցքը» ունենալու է զրոյական առևտրային-կոմերցիոն ՕԳԳ:

Ակնհայտ է, որ դրա նպատակը նախևառաջ անխոչընդոտ ռազմական փախադրումներն են՝ Նախիջևանի ռազմականացման, այդտեղ ռազմական բազայի ձևավորման ու հակաիրանական պլացդարմի ստեղծման ու ռուսական ազդեցության նվազեցման հեռանկարով:

Սա է պատճառը, որ միջանցքով այդքան հետաքրքրված է Վաշինգտոնը, Լոնդոնը ու այդ երկու ուժային կենտրոններում ոչ վերջին դերը խաղացող հրեական լոբբին»: