|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հանգիստը միշտ ասոցացվում է վնասակար ցանկությունների` խմիչքի, ցոփ կենսակերպի հետ, հատկապես ծովափին, որտեղ լողազգեստով աղջիկների փունջ է և կոմերցիոն սեքս առաջարկող մարդկանց մեծ խմբեր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, սեռավարակներն ավելանում են հատկապես ծովափնյա հանգստից հետո, հետևաբար, զուգընկեր կամ զուգընկերուհի ընտրելիս մաշկաբանը խորհուրդ է տալիս զգույշ և պատրաստ լինել` չմոռանալով հետևել անձնական ու անկողնային հիգիենային:
Մաշկաբանը հավաստիացրեց, որ նույնիսկ ամենաբարձրակարգ հյուրանոցներում անկողնու սպիտակեղենը բացարձակ վարակազերծված չի և որոշ հարուցիչներ, հատկապես սնկային սպորները, շատ հեշտությամբ կարող են փոխանցվել: