|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Փետրվարի 3-ին Ծաղկաձորի Թթու ջուր կոչվող տեղանքում հայտնաբերված` «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն` 35-ամյա Արչիլ Մաղրաձեի մահվան վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ եղան, շրջանառվեցին տարբեր վարկածներ, սակայն շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան: Հիմնական հարցը, որը հուզում էր շատերին, այն էր, թե ինչպե՞ս կարող էր Մաղրաձեն մոլորվել մի վայրում, որտեղ մշտապես անվտանգ և հարմարավետ հանգստի պայմաններ են ապահովվել շատերի, հատկապես` զբոսաշրջիկների համար:
Եվ հենց այդ հարցի պատասխանը գտնելու համար yerkir.am-ը սկսեց իր հետաքննությունը, ինչը ցույց տվեց, որ վրացի երիտասարդի մահվան դեպքը հնարավոր էր կանխել: Վաղը yerkir.am-ը մանրամասնորեն և փաստարկված կհաստատի վերը նշվածը, ինչպես նաև կտա մինչ այս բարձրաձայնված, սակայն այդպես էլ անպատասխան մնացած հարցերի պատասխանները: