|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Aravot.am-ի տեղեկություններով՝ «ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Նա առաջիկայում կլքի «ԱրմենՏել»-ի տնօրենի պաշտոնը: Ըստ որոշ լուրերի՝ Կլիմկոյի հեռանալու վերաբերյալ որոշումը կայացրել են ռուսաստանյան «Բիլայն» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն Կլիմկոն հեռանում է ոչ թե նրա համար, որ նրա աշխատանքը չի գոհացնում ընկերության սեփականատերերին, այլ պատճառը Հայաստանի որոշ գերատեսչությունների գործելաոճն է:
«Առավոտ»-ի հարցին, թե ճի՞շտ են, արդյոք, պարոն Կլիմկոյի՝ «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին լուրերը, ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանն ասաց, որ պաշտոնական նման տեղեկություններ չկան, և որ Իգոր Կլիմկոն այս պահին գտնվում է արձակուրդում: