|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համակարգված օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ: Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
Տեղեկացնում ենք, որ Ազգային անվտանգության մարմինները նպատակաուղղված պայքարում են պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ ապօրինությունները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու, ինչպես նաև տնտեսական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: