|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց կայացել է առաջին ուղիղ կոմերցիոն թռիչքն Իսրայելի եւ Բահրեյնի միջեւ, հաղորդում է AP-ն:
Israir Airlines ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը վայրէջք է կատարել Բահրեյնի միջազգային օդանավակայանում` Թել Ավիվ Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանից գրեթե երեք ժամ տեւած թռիչքից հետո:
Թռիչքն իրականացվել է առանց որեւէ արարողության, ինչը կտրուկ տարբերվում էր օգոստոսի վերջին Իսրայելից Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած առաջին թռիչքից: Ինքնաթիռում ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտոնյաներն էին, այդ թվում` նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Զարեդ Քուշները, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: