|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը Տոլյատիում գործող Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի հետ կնքել է բացառիկ պայմանագիր, որի համաձայն` երկու կառույցների միջև սկսվելու է համագործակցություն: Այդ շրջանակներում ներառված են հետևյալ կետերը`
1. Փորձի փոխանակոմ
2. Մարզիչների փոխանակում
3. Խաղացողների փոխանակում
4. Համատեղ հավաքներ
5. Մրցաշարերի համատեղ կազմակերպում
6. Համատեղ սեմինարներ
Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիան հովանավորվում է «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամի կողմից, որը ղեկավարում է հայտնի ռուս գործարար Ռոման Աբրամովիչը։ Տոլյատիում գործող ֆուտբոլային ակադեմիայի հետ համագործակցում են մի շարք հայտնի ակումբներ, որոնց թվում է Լոնդոնի «Չելսին», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, հոլանդական «Վիտեսը»։
Լուսանկարում՝ Ռոման Աբրամովիչի այցը Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիա: