կարևոր
580 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 17:09
Աշխարհ

Ուզբեկստանի 7 քաղաքացի է զոհվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով. Ուզբեկստանի ԱԳՆ

Ուզբեկստանի 7 քաղաքացի է զոհվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով. Ուզբեկստանի ԱԳՆ

Ուզբեկստանի 7 քաղաքացի է զոհվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ներով հարձակման հետևանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Օմոննուլ Ֆայզիևը։

«Այո, զոհվել են մեր յոթ քաղաքացիներ», - ասել է Ֆայզիևը՝ հաստատելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ առավոտյան Նիժնեկամսկը ուկրաինական ԱԹՍ-ներով դաժան հարձակման է ենթարկվել: Հարձակումն իրականացվել է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա։ Բժշկական օգնության է դիմել 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է։

Հայտնել էինք նաև, որ Թաթարստաննում սուգ է հայտարարվել։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ավելի ուշ Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զոհվածների թվում կան Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ: