կարևոր
1339 դիտում, 19 ժամ առաջ - 2026-01-04 10:55
Աշխարհ

Առնվազն 40 մարդ է զոհվել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով

Առնվազն 40 մարդ է զոհվել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով

Առնվազն 40 մարդ է զոհվել զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում երեկ վաղ առավոտյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով, NYT-ին հայտնել է վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյան։

Այդ երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը RT-ին տեղեկացրել է, որ զոհերի ու վիրավորների թվում ՌԴ քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, սակայն կարճ ժամանակ անց ԱՄՆ–ի «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը ու դուրս տարել երկրից։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: