|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, 13 մարդ վիրավորվել է, հայտնում է նահանգի ղեկավարությունը, գրում է РИА Новости-ն։
Ստամբուլի Շիշլի թաղամասում 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել, հայտնում է Hürriyet թերթը։ Ակումբը փակվել է սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նշվում է, որ մինչ հրդեհը ակումբի բեմի մոտ «պայթյուն» է եղել։
«Հրդեհի պատճառն անհայտ է, առաջին հարկում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, բոլոր զոհվածները նրանք են, ովքեր վերանորոգում էին գիշերային ակումբը», - ասել է Ստամբուլի նահանգի նահանգապետ Դավութ Գյուլը մամուլի հաղորդագրության մեջ։
Նա չի հաստատել հրդեհից առաջ պայթյունի մասին տեղեկությունները:
«Հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 13-ը, նրանցից 7-ի վիճակը ծանր է»,- հավելել է Գյուլը։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցիալական ցանցում հայտարարել է, որ միջադեպի մասով հետաքննություն է սկսվել։