|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պակիստանի Փենջաբ նահանգում գնացքի հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի. հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ պակիստանական Dawn թերթին հղումով:
Վիրավորվել է 40 մարդ, նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավելի վաղ հաղորդվել էր 62 զոհի և 30 վիրավորի մասին:
Հրդեհը տեղի է ունեցել հինգշաբթի ուղևորատար գնացքում՝ ոչնչացնելով երեք վագոն: Ուղևորների մեծ մասը մահացել է, երբ խուճապահար դուրս են նետվել այրվող վագոններից:
Հրդեհի պատճառը, ըստ երկրի Երկաթուղիների նախարար Ռաշիդ Ահմեդի, եղել է գազաբալոնի պայթյունը: