|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ստամբուլի Քադըքյոյ շրջանի Ֆիքիրթեփե թաղամասի Էրդեմլեր փողոցի եռահարկ շենքերից մեկի երկրորդ հարկում նախօրեին պայթյուն է եղել հրդեհի բռնկումով։ Պատահարի հետևանքով 3 մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնել են Ստամբուլի նահանգապետարանից, վիրավոր անձը Ուզբեկստանի քաղաքացի է, իսկ մահացածներից երկուսը` նրա հայրն ու դուստրը։ Մյուսի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել։
Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան Twitter-ում գրել է, որ հիշյալ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի հետ կապված խնդրի պատճառով։ Հրդեհի մարման աշխատանքները տևել են 5 ժամ։
Ի տարբերություն նահանգապետի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր Twitter-յան էջում տեղեկացրել է, որ պայթյունի պատճառը բնական գազը չէ։ Նա հավելել է, որ միջադեպի հանգամանքները դեռ կպարզաբանվեն ու ոստիկանությունը կիրազեկի հանրությանը։