Միասին կարող ենք
կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 23:31
Սպորտ

Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ Մադրիդ»-ը

Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ Մադրիդ»-ը

Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

«Ռեալ Մադրիդի տնօրենների խորհուրդը, որը այսօր՝ հինգշաբթի, հունիսի 11-ին, Ֆլորենտինո Պերեսի նախագահությամբ նիստ է անցկացրել, որոշել է Ժոզե Մոուրինյուին նշանակել առաջին թիմի գլխավոր մարզիչ հաջորդ երեք մրցաշրջանների համար՝ մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Ժոզե Մոուրինյուն կմիանա «Ռեալ Մադրիդին» հուլիսի 13-ին՝ նախամրցաշրջանային խաղերի մեկնարկի օրը»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Մոուրինյուն նախկինում մարզել է մադրիդյան ակումբը 2010-ից 2013 թվականներին։ Ակումբի հետ Մոուրինյոն հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի գավաթը։