Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Միացյալ Նահանգները «կառուցողական բանակցություններ» է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ կառուցողական բանակցություններ ենք վարում Ուկրաինայի վերաբերյալ, բանակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկու երկրներին հետաքրքրող բոլոր ոլորտների շուրջ։ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է «անհապաղ» հանդիպել Պուտինի հետ։ Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, սակայն 2022 թվականի հոկտեմբերին Կիևը օրենսդրական արգելք դրեց նման շփումների համար։