|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի մեկուսացումը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը TV2-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին:
«Թրամփի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի մեկուսացումը, մենք միայնակ չենք, ամբողջ Ամերիկան մեզ հետ է»,- ասել է Օրբանը։
Նրա խոսքով՝ Թրամփի հաղթանակից հետո «յոթ մղոնանոց քայլ կատարվեց դեպի խաղաղություն» Ուկրաինայում։
Օրբանը նաև նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք նախատեսվում է վերադարձնել Հունգարիայի հետ կրկնակի հարկման արգելքը, ինչպես նաև «վեց ամսվա ընթացքում Եվրոպան պետք է որոշումներ կայացնի էներգակիրների գների իջեցման համար»։