01 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 417.4 |
GBP | ⚊ | 482.58 |
GEL | ⚊ | 147.07 |
RUB | ⚊ | 4.02 |
USD | ⚊ | 393.4 |
Մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։