|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 26-ին տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։
Փրկարար ծաեայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։