|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում 3 բալ, Երևանում` 2-3 բալ ուժգնությամբ։