կարևոր
3451 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-09 15:07
Հասարակություն

Մայիսի 9-ը առիթ է դարձյալ խոսելու Շուշիի պատմության մասին․ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն

Մայիսի 9-ը առիթ է դարձյալ խոսելու Շուշիի պատմության մասին․ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն

Մայիսի 9-ը առիթ է դարձյալ խոսելու Շուշիի պատմության մասին, որը հայոց պատմության երեւելի էջերից է։

Շուշին եղել է հայ մշակույթի կարեւոր կենտրոն։ Դեռեւս 1827-ին այնտեղ հիմնվել է տպարան, որտեղ տպագրվել են հոգեւոր եւ աշխարհիկ բովանդակությամբ բազմաթիվ գրքեր։ 20-րդ դարի սկզբին Շուշիում հրատարակվել է 21-անուն հայերեն թերթեր եւ ամսագրեր։ Գործել են 10 ուսումնական հաստատություններ, որոնցից նշանավորներն են՝ Ղարաբաղի հայոց թեմական դպրոցը, որը հիմնվել է 1838թ-ին, Ղարաբաղի օրիորդաց ուսումնարանը, ինչպես նաև Շուշիի արքունական գիմնազիան։

1865-ից սկիզբ է դրվել Շուշիի թատերական կյանքին։ Հարուստ է եղել երաժշտական կյանքը։ Այսպես շարունակաբար կարելի է խոսել Շուշիի հարուստ մշակույթի, նշանավոր եկեղեցիների մասին, որոնք վկայել են հայի ինքնության մասին, Արցախ աշխարհի հնադարյան պատմության ու քաղաքակրթության մասին։

Սերտե՛նք Շուշիի հարուստ պատմությոնը, որպեսզի կարողանանք ճանաչել մեր արմատները։ Այդ զգացողությունը կարող է արթուն պահել մեր պայքարի ոգին, առանց որի ի չիք կդառնան մեր բոլոր երազանքները։

Այսօր՝ երբեմնի Եռատոնին, որի զարդը Շուշիի ազատագրումն է, դառնացած սրտով ու կոտրված հոգով ենք խոսում, բայցեւ չկորցնելով հավատը, որ մի օր… Խոնարհվենք մեր բոլոր ժամանակների, բոլոր հերոսների շիրիմների առջեւ եւ երդվենք….։

Ռուզան Առաքելյան

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն