կարևոր
790 դիտում, 4 ժամ առաջ - 2026-07-21 16:34
Քաղաքական

Փաշինյանին առիթ պետք չէ, ինքը կհորինի. նրա հիվանդ ուղեղում առիթ ու սահմաններ չկան. Բագրատ Եսայան

Փաշինյանին առիթ պետք չէ, ինքը կհորինի. նրա հիվանդ ուղեղում առիթ ու սահմաններ չկան. Բագրատ Եսայան

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որևէ առնչություն չունի իրական քաղաքական, հասարակական օրինաչափությունների զարգացման հետ։ Փաշինյանն իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։

«Նախընտրական շրջանում թվում էր, թե քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ է գնում, ծրագրերից են խոսում։ Առաջին 2-3 օրը այդ անձնավորությունը ևս ինչ-որ բաներից էր խոսում, բայց շատ արագ հասկացավ, որ այս գաղափարական քարոզարշավի մեջ ինքը որևէ ապագա չունի։ Ընդամենը մի քանի օր հետո նորից ընկավ հիստերիայի մեջ և սկսեց գոռալ՝ բռնելու, պատժելու, բանտերում փտեցնելու, ունեզրկելու մասին»,- նշեց Եսայանը։